Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Զեն­քե­րը ձեռք­նե­րիս մեզ մեր խրա­մատ­նե­րում ծա­խե­ցին»

«Զեն­քե­րը ձեռք­նե­րիս մեզ մեր խրա­մատ­նե­րում ծա­խե­ցին»
13.11.2020 | 01:11

Երբ մար­դիկ մե­ղադ­րում են այ­սօր մե­կին հայ­րե­նի­քը ծա­խե­լու մեջ, նրանց ան­վա­նում դա­վա­ճան, մնում է միայն մտա­ծել` մենք ո­չինչ չե՞նք հաս­կա­նում։ Ար­դեն հաս­կա­ցանք։ Մեջ­բե­րեմ սահ­մա­նին կանգ­նած տղա­նե­րից Ար­թուր Հայ­րա­պե­տյա­նի խոս­քը. «Զեն­քե­րը ձեռք­նե­րիս մեզ մեր խրա­մատ­նե­րում ծա­խե­ցին, ա­մե­նա­խայ­տա­ռակ ձևով ծա­խե­ցին։ Ա­մե­նա­սոս­կա­լին այն է, որ պե­տու­թյու­նը վա­ճա­ռեց ժո­ղովր­դին։ Իշ­խա­նիկ­նե­րը վա­ճա­ռե­ցին բա­նա­կը, հա­վա­տը, ազ­գը, ա­մեն ինչ ու բո­լո­րին»։ Իսկ հի­մա իշ­խա­նիկ­նե­րը մե­ղադ­րում են զին­վոր­նե­րին։


Հի­րա­վի, պատ­մու­թյու­նը սեր­տում են նախ­կի­նում ար­ված սխալ­նե­րը գի­տակ­ցե­լու ու դրանք այլևս չկրկ­նե­լու հա­մար։ Իսկ փոր­ձը ցույց է տա­լիս, որ մենք, շատ մեղմ ա­սած, լավ չենք պատ­մու­թյուն սեր­տե­լուց։


-Երբ թեր­թում եմ ֆեյս­բու­քիս է­ջը, տես­նում եմ հա­րա­զատ դեմ­քեր, ըն­կեր­ներ, ո­րոնք ան­մա­հա­ցել են հայ­րե­նի Ար­ցա­խի հա­մար մղած պայ­քա­րում, այն Ար­ցա­խի, ո­րը տվե­ցինք, ա­յո, տվե­ցինք, պար­զա­պես նվի­րե­ցինք... Իսկ ես զար­մա­նում էի, դիր­քում կանգ­նած մտա­ծում` խի՞ չեն զան­գում, խի՞ չեն խո­սում, չեն պա­տաս­խա­նում, խո­սում եմ տա­նե­ցի­նե­րի հետ, ա­սում են` լավ են, բայց... Չեմ կա­րող նկա­րագ­րել այն զգա­ցո­ղու­թյու­նը, երբ գի­շե­րը` 01:30-ին, կանգ­նած եմ խրա­մա­տում, հեր­թա­փո­խի եմ, դի­մա­ցի պոս­տից (թշ­նա­մու, ո­րը ըն­դա­մե­նը 70 մետր է մե­զա­նից հե­ռու) լս­վում է բարձր ե­րաժշ­տու­թյուն, գո­ռոց­ներ, հրա­վա­ռու­թյուն է։ Տո­նում են հաղ­թա­նա­կը, իսկ ես, կանգ­նած խրա­մա­տում, նա­յում եմ դիր­քա­պահ զին­վոր ըն­կե­րոջս, լուս­նի շո­ղե­րի տակ փայ­լում էին ար­ցունք­նե­րը, նա­յում եմ և ինքս սկ­սում լա­ցել... Այդ պա­հին դու պար­զա­պես զուրկ ես մտա­ծե­լու կա­րո­ղու­թյու­նից»,- ցա­վա­լի ի­րա­կա­նու­թյու­նը պատ­մում է սահ­մա­նա­պահ Դա­վիթ Գաբ­րիե­լյա­նը։


Ո՞վ կմ­տա­ծեր, որ 90-ա­կան­նե­րի փա­ռա­պանծ գո­յա­մար­տից հե­տո կա­մա թե ա­կա­մա պի­տի դա­վա­ճա­նենք Մոն­թեին ու Բե­կո­րին, Վազ­գե­նին ու Դուշ­մա­նին։ Ո՞վ կմ­տա­ծեր, որ հա­յի շուր­թե­րից նո­րից պի­տի ել­նի հայ­րե­նազր­կու­մի ու տա­ռա­պան­քի ող­բը, ե­ղեռ­նա­զար­կու­մի վտան­գի ցա­վեր­գան­քը...


Վո­վա ԱՐ­ԶՈՒ­ՄԱ­ՆՅԱՆ
Ար­ցախ

Դիտվել է՝ 2750

Մեկնաբանություններ